Հայաստանի հավաքականի նախկին դարպասպահը պայմանագիր է կնքել Արարատի հետ
ՍպորտՀայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա դարպասապահը հեռացել է «Գանձասար-Կապանից» 2016 թվականի փետրվարին: Նրա վերջին ակումբը եղել է բելգիական «Գանշորեն»:
Հիշեցնենք` Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 1 հանդիպման է մասնակցել՝ փոխարինելով Ռոման Բերեզովսկիին Իռլանդիայի հետ Եվրո-2012-ի ընտրական փուլի խաղում: