Լուկակուն բուժզննում է անցել Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելուց առաջ (լուսանկարներ)
ՍպորտՀարձակվող Ռոմելու Լուկակուն բուժզննում է անցել «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ:
Ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում: Բելգիացին նաև առաջին ինքնագիրն է տվել ակումբը փոխելուց հետո` ստորագրելով ՄՅՈւ-ի պատանի երկրպագուի մարզաշապիկի վրա:
Հիշեցնենք` երեկ ՄՅՈւ-ն պաշտոնապես հաստատեց, որ համաձայնության է եկել «Էվերթոնի» հետ 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: