Դիտմար Համան. Լիվերպուլն ունի ստեղծագործ բազմաթիվ ֆուտբոլիստներ, իսկ ՄՅՈւ-ում միայն Մխիթարյանն է
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը խոսել է մերսիսայդցիների և «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերության մասին:
«Մանչեսթեր Յունայթեդը» միանման է հարձակման գծում, չկա ստեղծագործ միտք: Դա այն ՄՅՈւ-ն չէ, որի խաղը տեսնելու համար պատրաստ էիր գումար ծախսել տոմսի վրա: Սակայն Լուկակուի տրանսֆերն արագություն կբերի Մոուրինյուի թիմին:
Սակայն ինձ անհանգստացնում է նրանց ստեղծագործ միտքը: Մատան կարող է փայլել, նա արտակարգ ֆուտբոլիստ է, սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» չկա խաղացող, ով կկարողանա պահ ստեղծել ոչնչից: «Լիվերպուլում» կան Մանեն, Կոուտինյոն, Լալանան, Ֆիրմինոն, իսկ ՄՅՈւ-ում միայն Մխիթարյանն է»,- Համանի խոսքը մեջբերում է «Hitcom»-ը: