Ավտովթար Երևանում. Բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель-ը ու Opel-ը. Վերջինը գլխիվայր շրջվել է. Կան վիրավորներ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1747 Տ համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 VL 709 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախման հետևանքով գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ: