Հանրապետությունում հուլիսի 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀասարակությունՀայաստանում հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
