Վիետնանում ոստիկանները 2.7 տոննա փղոսկր են հայտնաբերել
ՀասարակությունՎիետնամում ոստիկանները 2.7 տոննա փղոսկր են հայտնաբերել, որը մաքսանենգությամբ փորձել են մայրաքաղաք հասցնել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ժանիքները թաքցրել էին բեռնատարում՝ արկղի հետեւում։ Բեռնատարը Հանոյ է ուղեւորվել։ Մասնագետների համաձայն՝ ժանիքները բերվել են Հարավային Աֆրիկայից։
1 կգ փղոսկրն արժե 1.1 հազար դոլար։ Բեռնատարի վարորդը հայտարարել է, որ չգիտեր, թե ինչ է տեղափոխում։