Գողություն թիվ 37 երթուղու ավտոբուսում. 27-ամյա Սպարտակը «ձախողվել է»
ՀասարակությունՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հուլիսի 8-ին, ժամը 16.20-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 8 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 10.000 դրամ եւ բանալիներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում Սպարտակ Մ.-ն 49-ամյա Լյուսյա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն: