Երևանի Զաքարիա Քանաքեռցու 1-ին փողոցում տան տանիք է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 10-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 1-ին փողոց 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:35-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այրվել է տան տանիքը՝ ամբողջությամբ (150 քմ):