Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Շենգավիթում նկատված գյուրզային
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 10-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: