Արոնյանը կիսել է միավորը Սվիդլերի հետ
ՍպորտԺնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ տուրում Արոնյանը կրկին կիսեց միավորը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 30-րդ քայլին կողմերը կիսել են միավորը:
Այժմ Արոնյանն ունի 3 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 3,5 միավոր ունեն Ալեքսանդր Գրիշչուկը և Թեյմուր Ռաջաբովը: