Երեւանյան խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-3110»-ը եւ «Սուզուկին». 21-ամյա վարորդին օգնություն են ցուցաբերել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 00:55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան-Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-3110» մակնիշի 29 LU 155 (վարորդ 27-ամյա Է. Ա.) եւ «Suzuki Vitara» 010 AA 10 (վարորդ՝ 21-ամյա Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Գ. Մ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Suzuki Vitara» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: