Թիվ 74 երթուղու միկրոավտոբուսում գողացել են կնոջ դրամապանակը. կասկածյալին արագ գտել են
ՀասարակությունՀուլիսի 10-ին, ժամը 12.30-ին, 51-ամյա Անահիտ Գ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, թիվ 74 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ եւ սուպերմարկետի կուտակային քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 12.00-ին, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 18 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Գեղամ Վ.-ին, որը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: