Ջանլուիջի Դոնարուման այսօր կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ
ՍպորտԻտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման այսօր կերկարաձգի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ,- հաղորդում է «Gazzetta dello Sport»-ը:
Նոր պայմանագրով 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կհասնի 70 միլիոն եվրոյի: Այդ գումարի մասին կողմերը պայմանավորվել են երկարատև բանակցություններից հետո:
«Միլանը» ցանկանում էր, որ այն կազմի 100 միլիոն եվրո, իսկ Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան` 50: