Քալիֆորնիայում աղջիկը մեկ շաբաթում երկու վիճակախաղով 650 հազար դոլար է շահել
ՀասարակությունԱմերիկյան Քալիֆորնիա նահանգում 19-ամյա Ռոզա Դոմինգեսը մեկ շաբաթում երկու անգամ շահել է վիճակախաղի ջեքփոթը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով WKMG Orlando հեռուստաալիքը։
Առաջին տոմսը, որի օգնությամբ Դոմինգեսը 555 հազար դոլար է շահել, նա գնել է Սան Լուիս Օբիսպո շրջանում՝ լցակայանում։ Մի քանի օր անց ամերիկուհին Մոնթերեյի լցակայաններից մեկում կրկին խաղարկության է մասնակցել։ Այս անգամ նա շահել է 100 հազար դոլար։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դոմինգեսը շահած գումարով նոր ավտոմեքենա է գնելու։