Պաշտոնական. Ֆիորենտինայի կիսապաշտպանը համալրեց Ինտերը
Սպորտ«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Բորխա Վալերոն տեղափոխվել է Միլանի «Ինտեր»,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:
Ոչ պաշտոնական տվյալներով գործարքի արժեքը կազմել է 5.5 միլիոն եվրո:
Բորխան «Ֆիորենտինայի» կազմում էր հանդես գալիս 2012 թվականից: