Ուիմբլդոն. Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակչում է
ՍպորտԹենիսի Ումբլդոնի մրցաշարի չորրորդ շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երեք սեթում հաղթել է ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին` 6:2, 7:6(5), 6:4:
Մրցախաղը տևել է երկու ժամ և 13 րոպե: Մրցակիցները միմյանց հետ մրցում են երկրորդ անգամ և երկու դեպքերում էլ հաղթել է սերբը:
Քառորդ եզրափակչում Նովակ Ջոկովիչը կմրցի չեխ Թոմաշ Բերդիխի հետ: