Կյանքից հեռացել է Պետդումայի փոխխոսնակը
Մոսկվայում 65 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան, հայտնում է «Էխո Մոսկվին»՝ վկայակոչելով բժշկական շրջանակների աղբյուրը։
Շվեցովան մահացել է հիվանդության հետեւանքով, որի դեմ պայքարում էր վերջին տարիներին։ Աղբյուրը նշում է, որ փոխխոսնակի քարտուղարությունում ոչ հերքել, ոչ էլ հաստատել են լուրը։
Լյուդմիլա Շվեցովան ծնվել էր 1949թ. սեպտեմբերի 24-ին Ալմաթիում։ Փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ.-ից։ Նախքան այդ նա երկար տարիներ աշխատել էր Մոսկվայի կառավարությունում, եղել էր նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի, այնուհետեւ՝ Սերգեյ Սոբյանինի տեղակալը։ Երկու քաղաքապետերի օրոք էլ նա սոցիալական ոլորտն էր վերահսկել։