Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


8 պատճառ այն բանի, թե ինչու ենք մենք՝ հայերս, հպարտանում Շառլ Ազնավուրով

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Այս տարվա մայիսի 22-ին լրացավ Ազնավուրի 93-ամյակը: Հանրաճանաչ շանսոնյեի կարիերան սկսվել է դժվարություններով և ոչ միանգամից. նրա հաջողության ճանապարհը տևել է 20 տարի: Սակայն Ազնավուրն իր մեջ ուժ է գտել չհանձնվելու և բեմ դուրս գալու այնքան, մինչև լսեն նրան: Նրան հաջողվել է շանսոնը նոր մակարդակի հասցնել և այն դասական արվեստի մաս դարձնել: Լինելով մեծ հայրենասեր՝ Շարլ Ազնավուրն իր հայրենիքի պարծանքն է համարվում: Եվ դրա պատճառները քիչ չեն:

1. Ազնավուրը հայի իսկական խորհրդանիշ է, հայի, որը ցեղասպանություն է տեսել

Շառլ Ազնավուրին կարելի է համարել կենդանի հուշարձան, որը խորհրդանշում է բոլոր հայերին, որոնց հաջողվել է փրկվել Մեծ եղեռնի տարիներին: Իր գոյությամբ նա աշխարհին հիշեցնում է այն մասին, որ հայկական հարցը դեռ լուծում չի ստացել:

 

2. Նա արեց այնպես, որ Հայաստանի մասին իմանան ողջ աշխարհում

Հայտնի շանսոնյեն միշտ հպարտացել է իր ծագմամբ և խոստովանել է, որ հենց իր հայրենիքին է պարտական իր որակների համար: Կյանքի տարբեր տարիներին տված հարցազրույցներում կամ բեմի վրա Ազնավուրը երբեք պահը բաց չի թողել Հայաստանի մասին խոսելու: Նա պատմել է հայերի ցեղասպանության մասին, բացատրել է, թե ինչու է ինքը ապրում հայրենիքի սահմաններից դուրս:

 

3. Շառլ Ազնավուրն ամբողջ աշխարհում ազդեցիկ կերպար է համարվում

2009 թվականից սկսած՝ Ազնավուրը զբաղեցնում է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն է: Աշխարհահռչակ արտիստը 1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպանն է: Հայկական ծագում ունեցող երգիչը մեծ ու բարի համբավ է վայելում ողջ աշխարհում: Նա հսկայական դեր ունի հայերի ցեղասպանության ճանաչման հարցում:

 

4. Շնորհիվ Ազնավուրի գործունեության՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ ողջ աշխարհն օգնեց Հայաստանին

Այն տարիներին, երբ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր, այս երկրի մասին քչերը գիտեին: Հենց Ազնավուրն օգնեց շատ երկրների համախմբվել և օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Տասնյակ օտարերկրյա հեռուստաընկերություններ և խմբագրություններ տարածեցին Ազնավուրի լուսանկարը Սպիտակի ֆոնին: Մարդիկ պատիվ էին համարում Ազնավուրի հայրենիքին օգնություն տրամադրելը: 90 միջազգային հայտնության արտիստներ, երաժիշտներ և արվեստի ներկայացուցիչներ միասին կատարեցին «Քեզ համար, Հայաստան» երգը, որը հնչում էր տարբեր երկրների հեռուստատեսություններով: Երգի բառերի հեղինակը հենց ինքը՝ Ազնավուրն էր:

 

5. «Շանսոնի արքան» հայ է

Չնայած այն բանին, որ Ազնավուրի մայրենի լեզուն ֆրանսերենն է, հայերը հպարտ են, որ «շանսոնի արքան» հենց իրենց հայրենակիցն է: Շատ արտիստներ փորձում են վերափոխված կերպով կատարել Ազնավուրի հայտնի երգերը, բայց նրանց դա անել Ազնավուրից ավելի լավ չի հաջողվում:

 

6. «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի գործունեությունը

Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո շանսոնյեն բարեգործական ֆոնդ հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» անվանմամբ: 1993 թ. Հայաստանում բացվեց դրա մասնաճյուղը: Ազնավուրը շատ անգամներ է իր հայրենիքում եղել՝ իմանալու համար, թե ինչ վիճակում է այն գտնվում: Լեգենդար երգիչն այսօր էլ շարունակում է բարեգործական համերգներ տալ, որից ստացված եկամուտը տրամադրում է երկրաշարժից տուժած բնակչությանը:

 

7. Շառլ Ազնավուրն ամենապահանջված և հայտնի մշակութային գործիչներից է, որը հայկական ծագում ունի

Նրան են պատկանում հազարից ավելի երաժշտական կոմպոզիցիաներ: Նկարահանվել է 60 կինոնկարներում: Վաճառել է 100 մլն-ից ավելի ձայներիզներ: Բացի այդ՝ Ազնավուրը Հայաստանի ազգային հերոս է: Նրա երգերը կատարել են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք են Ջո Դասենը, Ռեյ Չարլզը, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Լայզա Մինելին և այլք: Շանսոնյեն նույն բեմի վրա հանդես է եկել Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի հետ:

 

8. 93-ամյա Ազնավուրը չի դադարում երգել

Շատ երկրներում երգչի համերգները ամենաշատ սպասվողներից են: Շատերը երազում են տեսնել նրան իրականում և լսել նրա կենդանի ձայնը: Ազնավուրն անգամ այս տարիքում շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ հերթական անգամ ապացուցելով, որ նա հայ է՝ մեծատառով:

Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԴավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԳնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. Արաղչի