ՀՀ ԿԲ խորհուրդը փոփոխություններ է կատարել վարկային ռեգիստրի ստեղծման կարգում և վարկային բյուրոների տեղեկատվության ցանկում
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշել է փոփոխություններ կատարել «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգ»-ում և «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկ»-ում:
Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։