Արզնիի ուսումնավարժանքին հետևել են ԱԻ նախարարը և ԻԻՀ «կարմիր մահիկի» նախագահը
ՀասարակությունԿոտայքի մարզի Արզնի ձորում կայացավ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը բարձրահարկ շինությունում» թեմայով ուսումնավարժանք: Ցուցադրական վարժանքն իրականացվեց Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակներում: Ուսումնավարժանքի ընթացքին հրամանատարական դիտակետից՝ հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ԻԻՀ «Կարմիր մահիկի» «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիային և պատվիրակության անդամները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: