Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են։ Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 1.62%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.77 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների գինն աճել է 1.45%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.21 դոլարի։