Նուբարաշենում 18-ամյա երիտասարդը դանակահարել է մի քաղաքացու. վերջինս ի վիճակի չէ խոսելու
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Հուլիսի 11-ին, ժամը 2.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 30-ամյա Վաչագան Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչագան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին, Արտաշատի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին 18-ամյա Հակոբ Հ.-ն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Վաչագան Ա.-ի կրծքավանդակին՝ պատճառելով նշված վնասվածքը:
Հակոբ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: