Անտարկտիդայից հսկայական սառցաբեկոր է պոկվել
ՀասարակությունԳիտնականները հայտնել են, որ Անտարկտիդայի արեւմուտքում պոկվել է Լարսեն C հսկայական սառցադաշտը, ինչի հետեւանքով ձեւավորվել է պատմության մեջ ամենամեծ սառցաբեկորներից մեկը։ Այն շուրջ 6 հազար քառակուսի կիլոմետր է, ինչը համեմատելի է Ուելսի չափսերի հետ, հաղորդում է BBC-ն։
Գիտնականները վաղուց էին սպասում սառցաբեկորի պոկվելուն։ Առաջին անգամ ճեղքվածքը նկատել են 2011 թվականին, իսկ 2014 թվականին այն սկսել է մեծանալ։
Գիտնականների խոսքով՝ սառցաբեկորը կարող է հայտնվել Ատլանտյան օվկիանոսում։