12 ամսում Հայաստանում 1.2 տոկոս գնաճ է գրանցվել
Տնտեսություն2017 թվականի հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.1 տոկոս: Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ 6 ամսում գներն աճել են 1.2 տոկոսով։ 12 ամսում պարենամթերքի գներն աճել են 5.1 տոկոսով, ալկոհոլինը եւ ծխախոտինը՝ 3.2։ Հագուստի եւ կոշիկի գները նվազել են 3.3 տոկոսով, կոմունալ ծառայություններինը՝ 3.8 տոկոսով (ազդել է 2017 թվականի հունվարին ու փետրվարին գազի եւ լույսի սակագների նվազեցումը)։
Վերջին ամսում (հունիս) գները նվազել են 0.3 տոկոսով, հիմնականում պարենամթերքի գների հաշվին՝ 2.2 տոկոսով։