Բասկետբոլի Մ20. Հայաստանն ուժերը կչափի Ֆինլանդիայի հետ
ՍպորտՎաղը՝ հուլիսի 14-ին, Ռումինիայի Օրադեա քաղաքում կմեկնարկի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը, որին 3-րդ տարին անընդմեջ կմասնակցի նաև Հայաստանը,- հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի երիտասարդական հավաքականն արդեն Օրադեայում է և հանգրվանել է «Կոնտինենտալ Ֆորում» 4 աստղանի հյուրանոցում։
Վիգեն Էսկիջյանի սաներն առաջին հանդիպումը կանցկացնեն վաղը՝ մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ։
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19։30-ին և կհեռարձակվի YouTube-ով։
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է նաև Բելառուսի, Լեհաստանի և Բելգիայի հավաքականների հետ։
Առաջին 2 հորիզոնականներում հայտնված հավաքականները դուրս կգան քառորդ եզրափակիչ։