Խոշոր ավտովթար Ուջան գյուղում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր հուլիսի13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են Կոշ գյուղի բնակիչ 21-ամյա Հարություն Պապիկյանի վարած VAZ 2106 մակնիշի 50 AR 077 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Ալեքսանդր Անդրեասյանի վարած Opel մակնիշի 35 CR 831 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: