Լևոն Արոնյանը կիսել է միավորը Անիշ Գիրիի հետ
ՍպորտՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հերթական ոչ-ոքին խաղաց Գրան Պրիում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ժնևում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրին: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը կիսեց միավորը Անիշ Գիրիի հետ:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր և կիսում է 7-14-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակի առաջատար Թեյմուր Ռաջաբովը վաստակել է 5 միավոր: