Լուիս Սուարեսն աջակցել է «Այաքսի»՝ կոմայի մեջ գտնվող ֆուտբոլիստին (ֆոտո)
Սպորտ«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն աջակցել է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Աբդելհակա Նուրիին, որը շարունակում է մնալ արհեստական կոմայի մեջ: 20-ամյա ֆուտբոլիստը սրտային առիթմիայի հետեւանքով օրեր առաջ ուշագնաց էր եղել Բրեմենի «Վերդերի» դեմ ընկերական խաղի ժամանակ: Նրան խաղադաշտից ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է սրտի անդառնալի վնասվածք:
«Շատ եմ ցավում տեղի ունեցածի համար: Մենք քո հետ ենք, ուժեղ եղիր»,- «Ինստագրամում» գրել է Սուարեսը՝ տեղադրելով փոքրիկ Աբդելհակա Նուրիի հետ լուսանկար:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը 2007-2011-ը խաղացել է «Այաքսում»: