Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի


Յուլիա Ֆինկ. «Խաղում եմ այնպիսի կերպար, որը երբեք չեմ մարմնավորել»

BlogNews.am-ը գրում է.

«Դեպի երազանք» հեռուստաֆիլմին մնացել են հաշված օրեր: Հուլիսի 31-ին հեռուստադիտողըՅուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում կարող է տեսնել հետաքրքիր սյուժեիզարգացումները: Մինչ հեռուստաֆիլմի անդրանիկ եթերը BlogNews.am-ն իր ընթերցողին ներկայացնում է հարցազրույցներ դերակատարների հետ: Այս անգամ զրուցել ենքդերասանուհի Յուլիա Ֆինկի հետ, ով, ինչպես խոստովանեց, առաջին անգամ է ներկայանում նման կերպարում:

«Կերպարիս անունը Նելլի է, շատ հարուստ կին է՝ բարձր դիրքով: Պետք է խոստովանեմ, որ հենց սկզբից չեմ ցանկացել խաղալ, քանի որ կրկին մայրիկի դեր էր, բայց երբ իմացա, որ նախագծի պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է, և ֆիլմի ստեղծագործական կազմում նրա անձնակազմն է, համաձայնվեցի: Նաև առաջարկվեց այնպիսի կերպար, որում ես չեմ ներկայացել. մի քիչ ավելի սառը, դաժան, կերպար է: Կարծում եմ՝ բոլոր մայրերն էլ չեն ցանկանում, որ իրենց տղաները խաբված լինեն, քանի որ դա հաճախ հանդիպող երևույթ է, և իմ կերպարը պայքարում է դրա դեմ: Միևնույն ժամանակ, նա իր երեխաներին բավականին դաստիարակված և կիրթ է մեծացրել. լինելով հարուստ ընտանիքից՝ երեխաները ոսկե երիտասարդության հետ կապ չունեն»: 

Ինչպես դերասանուհին նշեց, ֆիլմում խաղում է նոր դերասանների հետ. «Շատ գոհ և շնորհակալ եմ, որովհետև շատ լավ գործընկերներ եմ ունեցել, և նկարահանման առաջին իսկ օրվանից մենք իրար հասկացել ենք, բոլորի հետ լեզու ենք գտել: Պետք է շնորհակալություն հայտնեմ նաև իմ փոքր գործընկերոջը՝ Մարիային, ով բոլորից շատ է տանջվել, բայց մի անգամ չենք լսել, որ տրտնջա և միշտ պատրաստակամ է եղել: Շատ տաղանդավոր երեխա է և միանգամից ընկալել է, թե ինչ է պետք անել: Եղել են պահեր, երբ Քրիստինա Եղոյանի և երեխայի հետ տեսարաններում շատ սառը, դաժան տեքստեր եմ ունեցել։ Նույնիսկ երբ տեսարանի նկարահանումն ավարտվել է, մի տեսակ մեղքս գալիս էր, որ այդքան սառն եմ խաղացել»:   

Յուլիան նշում է, որ հեռուստադիտողն իրեն լրիվ այլ կերպարում կտեսնի. ««Աբելի քույրը» սերիալում ես կրկին սառը կնոջ կերպարում էի, բայց այստեղ ամեն ինչ շատ տարբեր է: Թող հեռուստադիտողն ինձ այդքան դաժան չդատի, քանի որ դա ընդամենը դեր է, որը մենք մարմնավորում ենք: Պետք է ասեմ, որ այս ֆիլմում ներդրել եմ իմ գերմանական սառնությունը, բայց կերպարս վերջում արդարացվում է»: 

Ներքուստ լինելով ոճային՝ դերասանուհին ֆիլմում էլ է իր ոճը ստեղծել. «Ես ինքս եմ փորձել իմ ոճը ստեղծել և համապատասխան լինել կերպարիս և ստատուսին: Ես փորձել եմ ամեն կերպ համապատասխան լինել այն տանը, որտեղ նկարահանվել եմ:  Ես միշտ ասում եմ, որ դերասանը պետք է հետևի կյանքում տարբեր մարդկանց, և իմ կերպարը երևի միքս է տարբեր կանանց, որոնց ես կյանքիս ընթացքում հետևել եմ: Ամեն մի կնոջից մի բան վերցրել եմ: Իմ հերոսուհին այն կինն է, ով միշտ խնամված է, ում պահանջները կյանքի նկատմամբ շատ բարձր են: Դրա համար իր երեխաներից էլ է նույնը պահանջում, դրա համար ուզում է, որ իր տղայի կինն էլ նույն ձև լինի»:

Դերասանուհին նշում է, որ շատ կարևորում և ողջունում է 25 մասից բաղկացած սերիալների գոյությունը. «Ես միշտ ցանկացել եմ մի քանի սերիայից բաղկացած ֆիլմում նկարահանվել, և այդպես էլ եղավ: Ասեմ, որ շատ ավելի լավ է ինձ համար, քանի որ դու նախապես գիտես սցենարը, դու նախապես գիտես քո կերպարը, դերասանական անձնակազմի առումով էլ բախտս բերեց, քանի որ ոչ մի խնդիր չունեցա. դա գալիս էր նաև նրանց պրոֆեսիոնալիզմից: Մենք ունեցել ենք երկար, տանջալից, անքուն գիշերներ, բայց հուսով եմ՝ դա կարդարացվի, և կտեսնեք արդյունքը: Երկարատև սերիալները, կարծում եմ, փչացնում են դերասանին, քանի որ դու սկսում ես մեխանիկորեն խաղալ և գնում ես առաջ, ինչի արդյունքում փչանում է որակը»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

 
 
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ին