Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի


Exclusive. Միքայել Արամյանը, Սոս Ջանիբեկյանը, «Եվրատեսիլ 2017»-ի մասնակից Ալման եւ այլք՝ «ARMENИЯ» ֆիլմում

NEWS.am STYLE-ը գրում է.

Միքայել Արամյանի, Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Արսեն Գրիգորյանի, Սաթենիկ Հախնազարյանի, ինչպես նաեւ՝ «Եվրատեսիլ 2017» մրցույթում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի մասնակցությամբ ֆիլմ է նկարահանվել Հայաստանում, որը կոչվում է «ARMENИЯ»։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովը պատմեց, թե ինչպես է ծնվել ֆիլմի գաղափարը, ինչ հետաքրքրաշարժ պատմություններ են տեղի ունեցել նկարահանման ընթացքում եւ երբ էկրաններ կբարձրանա ժապավենը։

 

Մաքսիմ Հայրապետովը

««ARMENИЯ»-ն բառախաղ է, որն իր մեջ ներառում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի անունն ու բացահայտում գործողությունների վայրը։  Ֆիլմը երկու ընկերների մասին է՝ Արմենի եւ Լեւոնի, որոնք բաժանվում են 16 տարեկանում, բայց մի միջադեպ ստիպում է նրանց վերանայել իրենց հարաբերությունները։ Ֆիլմը պարզ ճշմարտությունների՝ ընկերության եւ դավաճանության, սիրո եւ հիասթափության մասին է»,- ասաց Հայրապետովը։

Նրա խոսքով՝ «ARMENИЯ»-ն նկարահանելու գաղափարը ծագել է անցյալ տարի, երբ տասը տարվա ընդմիջումից հետո այցելել է Երեւան։

«Տասը տարի չէի եղել Երեւանում եւ որոշել էի ընկերներիս հետ տոնել այստեղ տարեդարձս։ Այդ ժամանակ ինձ հրավիրեցին Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» նախագծում աշխատելու։ Սիրով համաձայնեցի։ Նկարահանումներն իրականացվեցին Դիլիջանում։

Երեւանը շատ է փոխվել այս տասը տարվա մեջ, բայց, ահա, երեւանյան տաքսիստներն անդրդվելի են, այդ պատճառով, վերադառնալով Մոսկվա, ինձ չէր լքում միտքը նկարահանելու էդմոն Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի ռիմեյքը։ Պրոդյուսերին միտքը դուր եկավ, բայց մենք հասկացանք, որ պատմությունն այլ բանի մասին է լինելու, սակայն գլխավոր հերոսն անպայման պետք է տաքսու վարորդ լինի։ Աստիճանաբար կատակերգությունը վերածվեց դրամայի՝ էքշընի տարրերով»,- նշեց ռեժիսորը։

 

Խոսելով երգչուհի Ալմայի դերակատարության մասին, Մաքսիմ Հայրապետովը նշեց, որ Ալման ինքն իրեն է մարմնավորում, եւ դա ֆիլմի այն բանալի պահերից է, որը կարող ենք բացահայտել միայն ֆիլմը դիտելով։

 

 Ռեժիսորի խոսքով՝ նկարահանման ընթացքում եղել են նաեւ դժվարություններ.

«Ժապավենը ներկայացնում է ժամանակակից Երեւանը, սակայն անդրադարձ կա նաեւ 1990-ականներին։ Ես ընդհանրապես չէի սպասում, որ Հին Երեւանից գրեթե ոչինչ մնացած չի լինի։ Դժվար էր գտնել փողոցներ, որոնք պահպանվել էին նույնությամբ»։

Հայրապետովը նշեց, որ Դավիթաշենի կամուրջի վրա ավտոմրցաավազքի տեսարանը նկարելիս բախվել են խնդրի.

«Նկարահանանը հրավիրել էինք քաղաքային սթրիթռեյսերների, նրանք եկել էին, բաց երեւի չէին սպասում, որ նկարահանումները մի քանի ժամ կարող են շարունակվել, նրանք կեսից պարզապես հեռացան, արդյունքում՝ ստիպված եղանք պատահական վարորդների խնդրել մասնակցել նկարհանումների, բայց նրանք էլ քիչ էին, ոսւտի մեր անձնակազմի անդամները նստեցին մեքենաները։ Զվարճալի բան ստացվեց, իհարկե, ժպտացինք։

Հայաստանում «ARMENИЯ»-ի նկարահանումներն ավարտել են, ֆիլմի մյուս տեսարանները նկարահանվելու են Ատլանտյան օվկիանոսի ափին, եւ արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ֆիլմը էկրաններ կբարձրանա։

Ի դեպ, Մաքսիմ Հայրապետովի մասին։ Ծնվել է Վիբորգում, ստացել կինոօպերատորի մասնագիտություն։ Հայրը՝ Գեորգի Հայրապետովը, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Իր կարիերան Մաքսիմը սկսել է Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմում որպես կինոօպերատորի ասիստենտ, ապա՝ Ալեքսանդր Ադաբաշյանի «Ազազել» ֆիլմում։ Աշխատել է նաեւ «Չորս տաքսիստը եւ շունը», «Մեծ հայկական հարսանիք», «Դուք ինձ չեք լքի», «Թագուհի», «Տանգո» ֆիլմերում։ 2008 թվականին Վահագն Տեր-Հակոբյանի հետ աշխատել է «Պլատոն» նախագծի վրա՝ որպես երկրորդ օպերատոր։ 

 

Շուշան Շատիկյան

Փաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում