Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - ԲԱՏԷ զույգի հաղթողը կմրցի Չեխիայի չեմպիոնի հետ
ՍպորտՇվեյցարիայի Նյոն քաղաքում անցկացվել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ Բորիսովի ԲԱՏԷ-ի միջեւ որակավորման երկրորդ փուլի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Պրահայի «Սլավիայի» հետ: Չեխիայի չեմպիոնն առաջին հանդիպումը կանցկացնի տանը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: