Մոնակոյի կիսապաշտպանը բուժզննում է անցնում Չելսիում
Սպորտ«Մոնակոյի» կիսապաշտպան Թյեմուե Բակայոկոն մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն,- հաղորդում է «Sky Sports»-ը:
Ֆուտբոլիստը ժամանել է Կոբհեմում գտնվող «կապույտների» մարզաբազա` բուժզննում անցնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում է, որ «Մոնակոն» համաձայնվել է 40 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Բակայոկոյի տրանսֆերը: