Դավիթ Տոնոյանը Վրաստանում կքննարկի ԱԻ ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀասարակությունՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 16-18-ը կմեկնի Վրաստան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, այցի ընթացքում կքննարկվեն արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի մայիսի 3-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Պատվիրակության կազմում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էնրիկո Ապրիամովը: