Ժերոմ Բոատենգը բաց կթողնի Բավարիայի մինչմրցաշրջանի հատվածը
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը բաց կթողնի ակումբի մինչմրցաշրջանը վնասվածքի պատճառով,- տեղեկացնում է «Fourfourtwo.com»-ը:
Ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Մեկ շաբաթ առաջ ֆուտբոլիստը միացել է թիմի ընդհանուր խմբին, սակայն մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է չծանրաբեռնել ֆուտբոլիստին:
«Ավելի լավ կլինի, եթե Բոատենգը շարունակի ապաքինվել վնասվածքից: Մրցաշրջանի մեկնարկին նա արդեն լավ մարզավիճակում կլինի»,- նշել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ «Բավարիան» ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Միլանի», «Ինտերի», «Արսենալի» և «Չելսիի» հետ: