22-ամյա Վիլարդը զինծառայողին վիրավորանք է հասցրել ու փախել Մոսկվա. նրան գտել ու վերադարձրել են
ՀասարակությունՀուլիսի 15-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Գորիսի բաժնի ծառայողներին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել եւ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 22-ամյա Վիլարդ Պ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նա 2016թ. դեկտեմբերի 2-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով: