Վրաերթեր Երեւանում, Մարտունիում եւ Կոտայքում. 4 տուժածներից մեկը 8-ամյա տղա է
ՀասարակությունՀուլիսի 14-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Մոսկովյան փողոցում՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 23 տան մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի քաղաքի Պռոշյան-Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գեղադիրի գյուղի բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: