Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Ուրալը ոչ-ոքի է խաղացել Ռոստովի հետ
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի բացման խաղում «Ուրալն» ու «Ռոստովը» ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:
Խաղի հաշիվը բացել են տանտերերը: 41-րդ րոպեին Նիկոլայ Դմիտրովն անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը: Պատասխան գնդակը 60-րդ րոպեին խփել է Ալեքսանդր Գացկանը:
Հանդիպմանը հայտավորված է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով մնացել է պահեստայինների նստարանին:
Հայաստանի ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը բաց է թողել հանդիպումը վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ «Ուրալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 23-ին, իսկ մրցակիցը կլինի «Դինամոն»: