Խաղաղօվկիանոսյան կղզիները կարող են ջրի տակն անցնել կլիմայական փոփոխության պատճառով
ՀասարակությունԳիտնականները նախազգուշացնում են Խաղաղ օվկիանոսում նույնիսկ մեծ կղզիներից մի քանիսի հնարավոր անհետացման մասին մոտակա ժամանակներում:
Կլիմայական փոփոխություններն արդեն իսկ ազդում են փոքր կղզեխմբերի էկոհամակարգի վրա։ Մասնավորապես, հետազոտողները նշում են կենդանիների որոշ տեսակների անհետացումն ու տեղաշարժը։
Համաշխարհային օվկիանոսի մակարդակի և օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող են ի վերջո բերել խաղաղօվկիանոսյան բոլոր փոքր կղզիների շուրջ 90 տոկոսի անհետացմանը, ինչը սպառնում է ոչ միայն կենդանիներին, այլև մարդկանց: