Գեղարդ Մուսասին Bellator-ում նորամուտը կնշի նախկին չեմպիոնի հետ մենամարտով (ֆոտո)
ՍպորտՀոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) կմենամարտի Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շմելենկոյի հետ: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ամերիկյան Անկասվիլում անցկացվելիք Bellator 185 խառը մենամարտերի մրցաշարում, հայտնում է «Чемпионат»-ը:
31-ամյա Մուսասին առաջին մենամարտը կանցկացնի Bellator-ում, որի հետ պայմանագիր էր կնքել այս շաբաթ: Մինչեւ այս նա 12 մենամարտ է անցկացրել UFC-ում:
Գեղարդ Մուսասին հաղթել է նախորդ 5 մենամարտերում, իսկ 33-ամյա Շմելենկոն տարել է 6 անընդմեջ հաղթանակ:
Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 7-ին ԱՄՆ-ի Բաֆալո քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Քրիս Վայդմանին:
Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի: