Ամերիկացին 16 տարվա ազատազրկման է դատապարտվել 21 կատվի սպանության համար
ՀասարակությունԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբերտ Ռոյը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման տասնյակ կատուներ սպանելու համար:
Ինչպես հայտնում է USA Today-ը, Կալիֆորնիայի շրջաններից մեկում 2015թ. սկսած կատուները սկսել են անհետանալ, հետո դրանց սատկած են հայտնաբերել:
Հանցագործին հաջողվել է բռնել առաջին կատվի անհետանալուց 1 ամիս անց: Ոստիկանները կայանատեղիներից մեկում նկատել է մեքենա, որի կառավարման վահանակին սատկած կատու է եղել:
Հետագայում պարզվել է, որ փոխադրամիջոցի տերը Ռոյն է, որը մեքենայում քնած է եղել: Խուզարկության արդյունքում մեքենայում հայտնաբերվել են դանակ, արյունոտ ձեռնոցներ ու կատվի մազեր:
Ընդհանուր առմամբ, տղամարդը սպանել է 21 կատվի: