Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 32-ամյա կին վարորդը, Nissan-ով 60 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. նրան, ամուսնուն և մանկահասակ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր հուլիսի16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Մարինե Մելքոնյանը իր վարած Nissan Tiida մակինիշի 34 МИ 071 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 132 կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 60 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մելքոնյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Հակոբյանը, 7-ամյա Ագապի Հակոբյանը և 3-ամյա Դավիթ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
Շարունակությունը` այստեղ։