Բոնուչին Մորատային համոզում է տեղափոխվել Միլան
Սպորտ«Միլանի» նորեկ, պաշտպան Լեոնարդո Բոնուչին ցանկանում է, որ «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան նույնպես դառնա իտալական ակումբի ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է «La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բոնուչին զանգահարել է «Յուվենտուսում» իր նախկին խաղընկերոջն ու փորձել է նրան համոզել տեղափոխվել «Միլան»:
Սակայն, Մորատան կարող է հրաժարվել տեղափոխվել «Սան-Սիրո», քանի որ առաջիկա մրցաշրջանում «ռոսոներիները» չեն խաղա Չեմպիոնների լիգայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» «Միլանից» 90 մլն եվրո է պահանջել Մորատայի համար: