Կլոպ. Սալահը դեռևս գաղափար չունի, թե ինչպես է պետք խաղալ պաշտպանությունում
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Ուիգանի» հետ անցկացրած ընկերական խաղից հետո նշել է, որ ակումբի նորեկ, եգիպտոսցի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը դեռևս վատ է ծանոթ մերսիսայդցիների խաղի պաշտպանողական համակարգին.
«Դեռևս Սալահը գաղափար չունի, թե ինչպես է պետք խաղալ պաշտպանությունում, քանի որ նա առաջին անգամ էր խաղում «Լիվերպուլի» կազմում:
Մուհամեդը պաշտպանական խաղի բոլորովին այլ սկզբունքների է սովոր, և դա նկատելի է: Դեռևս նրան չի բավականեցնում փորձը:
Ինչ վերաբերում է Սալահի գոլին, ապա այդտեղ ամեն ինչ պարզ էր. պետք էր պարզապես չվրիպել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «Sportsmole»-ը:
Հիշեցնենք` Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» հունիսի վերջին: