Գարեթ Բեյլ. Բարդ կլինի վերադառնալ «Ռեալի» մեկնարկային կազմ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտնել է, որ մտադիր չէ փոխել ակումբը: Ուելսի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ նա կփորձի արժանանալ Արքայական ակումբի մեկնարկային կազմում խաղալուն:
«Գիտեմ, որ բարդ է լինելու վերադառնալ «Ռեալի» մեկնարկային կազմ, սակայն ես հենց դրա համար եմ խաղում այս ակումբում: Երբեք չեմ մտածել «Ռեալից» հեռանալու մասին»,- Բեյլի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բեյլը շատ խաղեր բաց թողեց վնասվածքների պատճառով: Իսպանիայի ավարտված առաջնությունում նա անցկացրել է 19 հանդիպում, դարձել 7 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: