Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին «զվարճացել» է Ատլանտայում՝ չնայած սիրեկանի սպառնալիքներին
LifestyleՇարունակում ենք հետեւել Բլեք Չայնայի եւ նրա տղամարդկանց հարաբերությունների վայրիվերումներին: Եվ այսպես, Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին Ատլանտայի Medusa Lounge հայտնի ակումբում կազմակերպված երեկույթի տիրուհին է դարձել։

Չայնան Ատլանտայի ակումբ է եկել չորս թիկնապահի ուղեկցությամբ, քանի որ վախենում է այստեղ բնակվող նախկին սիրեկանից՝ ռեփեր Ferrari-ից, որն էլ մերկ Չայնայի հետ տեսանյութեր էր հրապարակել համացանցում:

Մերկապարուհու խոսքով՝ ռեփերն ամբողջ շաբաթ զանգահարել ու գրել է իրեն, եւ Չայնան վախենում էր, որ երաժիշտը պարզապես հոգեպես անկայուն վիճակում է:

Ակումբում նույնպես խստացրել էին անվտանգությունը. թիկնապահներին հանձնարարվել էր հաստատություն չթողնել ռեփերին:

Նա, ի դեպ, այդպես էլ չի եկել...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ WireImage-ի