Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նորամուտն է նշել ուկրաինական Զիրկայի կազմում
ՍպորտՈւկրաինական Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Զիրկան» հյուրընկալվել է Լվովի «Կարպատների» կողմից և ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է 24-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանը` նորամուտը նշելով ուկրաինական ակումբի կազմում:
Առաջին տուրից հետո Կրոպիվնիցկի «Զիրկան» Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հիշեցնենք` Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել «Զիրկայի» հետ: