Յուրա Մովսիսյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով
Սպորտ«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ընկերական խաղին չի մասնակցել վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտնել է ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ Մայք Պետկեն:
«Յուրան վնասվածք է ստացել մարզումներից մեկի ժամանակ, իսկ այժմ ապաքինվում է: Սպասում ենք նրա վերադարձին»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Ռեալ Սոլթ Լեյքի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Յուտայի «Ռիո Տինտո Սթեդյում» ստադիոնում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ: Բոլոր գոլերը գրանցվել էին առաջին խաղակեսում: Ընդմիջմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխարինել էր բոլոր խաղացողներին, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանին:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 20-ին՝ մրցելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հուլիսի 23-ին Անգլիակի 20-ակի չեմպիոնի մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», իսկ հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»: