Մոսկվա-Երևան չվերթի ՌԴ քաղաքացի ուղևորուհին մահացել է
ՀասարակությունAysor.am-ը գրում է.
Հուլիսի 16-ին Մոսկվայից Երևան իրականացվող չվերթի ուղևորուհիներից մեկը մահացել է, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում, քանի որ վատացել էր 81-ամյա ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը:
«Անմիջապես օդանավակայանում նրան դիմավորել է շտապօգնության մեքենան, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 81-ամյա կինը մահացել է: Նրան ուղեկցում էր որդին: Նախնական տվյալներով՝ կինն ուներ առողջական խնդիրներ», - ասաց Սաթենիկ Հովհաննիսյանն` ավելացնելով, որ վերջինս ՌԴ քաղաքացի է: