Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան ասուլիսով կպատասխանի երկրպագուների հարցերին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ֆեյսբուքյան ասուլիս կտա:
Այն կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Երևանի ժամանակով 22։15-ին։ Հարցերը ֆուտբոլասերները կարող են ուղղել UNINTERRUPTED-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի միջոցով երկրպագուների հարցերին պատասխանել էր նաև հունիսի 23-ին։