Ռեալը երկու ֆուտբոլիստների վաճառքից մտադիր է ստանալ 100 մլն եվրո
ՍպորտՄադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է այն գումարի հետ, որը ցանկանում է ստանալ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի և բրազիլացի պաշտպան Դանիլոյի վաճառքից, հաղորդում է «Marca»-ն:
Երկու ֆուտբոլիստներով հետաքրքրված են մի շարք ակումբներ, իսկ Իսպանիայի հավաքականի հարձակվողն ինքն է ցանկանում հեռանալ: «Ռեալը» պատրաստ է բաց թողնել նրանց, սակայն ցանկանում է դրա համար ստանալ 100 միլիոն եվրո:
70 մլն եվրո «արքայական ակումբը» կարող է ստանալ Մորատայի վաճառքից, 30 միլիոն՝ Դանիլոյի տրանսֆերից: